Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ֆրանսիայում համասեռամոլների դեմ ցույցեր են ընթանում

Ֆրանսիայում համասեռամոլների դեմ ցույցեր են ընթանում
22.04.2013 | 12:13

Ավելի քան 45 հազար մարդ էր դուրս եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով չընդունել միասեռ ամուսնություններն օրինականացնող ու նման զույգերի կողմից երեխաների որդեգրումը թույլատրող օրինագիծը։
Հանրահավաքներն անցան խաղաղ մթնոլորտում, սակայն շատերը մտավախություն ունեին, որ բախումներ տեղի կունենան։
Զուգահեռ Փարիզում ընթանում էր նաև սեռական փոքրամասնություններին սատարող երթ, որը գլխավորում էր Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, ով ֆրանսիայում առաջին բացահայտ համասեռամոլ քաղաքական գործիչներից է։
Համասեռամոլներին սատարող երթին մասնակցում էր մոտ 3,5 հազար մարդ։
Սեռական փոքրամասնությունների հարաբերություններն օրինականացնող փաստաթուղթը նախնական հավանության է արժանացել ֆրանսիական խորհրդարանի երկու պալատներում։ Վերջնական ընթերցումը տեղի կունենա ապրիլի 23-ին։

Դիտվել է՝ 4859

Մեկնաբանություններ